Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Թուրքիան փակո՞ւմ է օդային տարածքը

Թուրքիան փակո՞ւմ է օդային տարածքը
23.04.2015 | 11:20

Թռիչքներն արգելելով անհնար է չեղարկել փաստը, որը 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ սարսափելի հանցագործություն է իրագործվել, և որ դա իրականացրել են թուրքերը՝ Բանյա Լուկա քաղաքի (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանում լրագրողներին հայտարարել է հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը: Նա
հավելել է, որ նա պետք է ներկա գտնվեր զոհերի հիշատակի արարողությանը. սակայն բուլղարական Բուրգասում հայտնել են, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն չի ստացվել: «Մենք 10։45-ից մինչև 15։00-ն սպասեցինք, և որոշեցինք վերադառնալ, իսկ կստանանք թույլտվություն՝ դեռ անհայտ է», - հայտարարել է Դոդիկը: Օդաչու Սրետան Իլիչը նշել է, որ Հայաստանի իշխանությունները նրանց վայրէջքի թույլտվություն տվել են: «Սակայն Բուրգասում մեզ հաղորդեցին, որ Թուրքիայի տարածքով թռիչքը չի թույլատրվում»,- հայտարարել է Իլիչը՝ հավելելով, որ օդաչուները այս առիթով ոչ մի պարզաբանում չեն ստացել:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ